Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելին բռնակցել Արևմտյան ափը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելին բռնակցել օկուպացված Արևմտյան ափը՝ մերժելով Իսրայելի որոշ ծայրահեղ աջ քաղաքական գործիչների կոչերը, որոնք ցանկանում են ընդլայնել ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ և դրանով անհնար դարձնել Պաղեստին պետության ստեղծումը: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Թրամփը, մասնավորապես, ասել է. «Ես թույլ չեմ տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը։ Ո՛չ, ես դա թույլ չեմ տա: Դա տեղի չի ունենալու: Բավական է, ժամանակն է կանգ առնել»:
The Guardian-ը գրել է, որ Թրամփը մեկնաբանություններն արել է այն ժամանակ, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանում էր Նյու Յորք՝ ուրբաթ ՄԱԿ-ում ելույթ ունենալու։
Նշվում է նաև, որ Նեթանյահուն զգալի ճնշման է ենթարկվում իր իշխող կոալիցիայի մաս կազմող ծայրահեղ աջ խմբակցությունների կողմից՝ Արևմտյան ափը անեքսիայի ենթարկելու հարցում, ինչը մտահոգություն է առաջացրել արաբ առաջնորդների շրջանում:
Ըստ աղբյուրի՝ նրանցից մի քանիսը երեքշաբթի անգամ հանդիպել են Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, իսկ Արաբական և մուսուլմանական երկրները նախազգուշացրել են Թրամփին Արևմտյան ափի ցանկացած անեքսիայի ծանր հետևանքների մասին


