չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներ

Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը։ 

Վերոնշյալ հայտարարությունն ԱՄՆ նախագահն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ընթացքում, որը կայացել է Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

«Թուրքիան կստանա F-35 կործանիչներ»,- ընդգծել է Թրամփը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ակնկալում է դրական որոշում ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների հարցում՝ Անկարայում Թրամփի հետ անցկացված բանակցությունների արդյունքներով։

Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք էր բերել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն՝ շուրջ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ։ Այդ գործարքից հետո Անկարան դուրս էր մնացել ԱՄՆ-ի F-35 կործանիչների ծրագրից։

 

  • Կիսվել: