ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թրամփը հայտարարել է, որ կայցելի Չինաստան

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Չինաստան

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կայցելի Չինաստան:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ հրավիրել են Չինաստան, և ես այնտեղ կգնամ հաջորդ տարվա սկզբին։ Մենք արդեն, գրեթե, պայմանավորվել ենք այդ մասին»:

Հոկտեմբերի 9-ին Չինաստանի Առևտրի նախարարությունը հրապարակել է երկու փաստաթուղթ՝ հազվագյուտ մետաղների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության խստացման վերաբերյալ։

Հոկտեմբերի 10-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 1-ից կամ ավելի վաղ լրացուցիչ 100-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Բացի դա, նա նաև զգուշացրել է Չինաստան այլ ապրանքների, ամենից առաջ ավիատեխնիկայի պահեստամասերի մատակարարումների հնարավոր սահմանափակումների մասին:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: