ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Թրամփը հավանաբար չի մասնակցի Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին

Թրամփը հավանաբար չի մասնակցի Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը, հավանաբար, չի մասնակցի այս աշնանը Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 22-23-ը կայանալիք G20 գագաթնաժողովին և կարող է իր փոխարեն հանդիպմանն ուղարկել ԱՄՆ վարչակազմից ինչ-որ մեկի։

«Ոչ, կարծում եմ, հավանաբար, ուրիշ մեկին կուղարկեմ, քանի որ շատ խնդիրներ ունեմ Հարավային Աֆրիկայի հետ»,-ասել է նա:

«Նրանք շատ վատ քաղաքականություն ունեն։ Քաղաքականություն, որի արդյունքում շատ մարդիկ են զոհվում»,-պնդել է Թրամփը՝ նկատի ունենալով Հարավային Աֆրիկայի իշխանություններին։ «Այնպես որ, կարծում եմ, որ հավանաբար չեմ գնա։ Ես կցանկանայի, բայց չեմ կարծում, որ այդպես կանեմ»,-նշել է նա:

  • Կիսվել: