Թրամփը Հանթեր Բայդենին ներում շնորհելը չարաշահում է որակել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ջո Բայդեն կողմից իր որդուն՝ Հանթեր Բայդենին ներում շնորհելն անվանել է «չարաշահում» և «արդարադատության խախտում»: Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է Truth Social սոցցանցի իր էջում։
«Արդյո՞ք Ջո Հանթերին տրված ներումը տարածվում է «հունվարի 6-ի պատանդների» վրա, որոնք տարիներ շարունակ գտնվում են անազատության մեջ: Այսպիսիս չարաշահում և արդարադատության խախտում», - գրել է նա:
«Հունվարի 6-ի պատանդներ» ասելով՝ Թրամփը նկատի ունի 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի մասնակիցներին։ Նա և իր կողմնակիցները նրանց դիտարկում են որպես քաղբանտարկյալներ՝ պնդելով, որ «նրանցից ոմանք անարդար հետապնդման են ենթարկվել»։
Ինչպես գրում Է Reuters-ը, Հանթեր Բայդենը հոր կողմից ներում շնորհելուց հետո հայտարարել է կախվածության մեջ գտնվող մարդկանց օգնությանը իր կյանքը նվիրելու մասին:
«Ես ընդունեցի իմ մեղքը և պատասխանատվություն ստանձնեցի կախվածության շրջանի ամենագորշ օրերին կատարված սխալների համար. սխալներ, որոնք քաղաքական նպատակներով օգտագործվել են ինձ և ընտանիքիս հրապարակայնորեն նվաստացնելու և խայտառակելու համար», - ասել է նա։