Թրամփը խաղաղության ծրագրի «հատուկ ներկայացուցիչ» է նշանակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դեն Դրիսկոլին նշանակել է խաղաղության ծրագրի իր «հատուկ ներկայացուցիչը»: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը՝ հավելելով, որ Դրիսկոլն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ընկերն ու նախկին դասընկերն է, իսկ Թրամփը նրան անվանում է իր «անօդաչուների մասնագետը»։
Նշվում է, որ ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների պատվիրակությունը Դրիսկոլի գլխավորությամբ հինգշաբթի օրը Կիևում բանակցություններ է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Իր հերթին Politico-ն գրում է, որ Դրիսկոլի այցն Ուկրաինա նրան բարձրացրել է կարևոր միջազգային բանակցողի կարգավիճակի։


