ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թրամփը չեղարկել է Սան Ֆրանցիսկոյում դաշնային զորքերի տեղակայումը

Թրամփը չեղարկել է Սան Ֆրանցիսկոյում դաշնային զորքերի տեղակայումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների դիմումից և Կալիֆոռնիայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերից հետո չեղարկել է Սան Ֆրանցիսկոյում դաշնային զորքերի տեղակայումը:

Նշենք, որ նախօրեին հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել Սան Ֆրանցիսկոյում և Ալամիդայում՝ իրենց բողոքը հայտնելու Կալիֆոռնիայում ազգային գվարդիայի տեղակայմանը, ինչը Դոնալդ Թրամփը մտադիր էր անել շաբաթ օրը՝ հանուն անօրինական ներգաղթի ու հանցավորության դեմ պայքարի:

Թրամփի այդ որոշումը զայրացրել է Կալիֆոռնիայի քաղաքական գործիչներին, քանի որ նահանգում բռնի հանցագործության մակարդակը ամենացածրն է 1950-ականներից ի վեր։

  • Կիսվել: