երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Թրամփը չեղարկել է Գրենլանդիային աջակցող ԵՄ երկրների համար նախատեսվող մաքսատուրքերը

Թրամփը չեղարկել է Գրենլանդիային աջակցող ԵՄ երկրների համար նախատեսվող մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Գրենլանդիային աջակցող ԵՄ երկրների համար փետրվարի 1-ից նախատեսվող մաքսատուրքերը։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ համաձայնության է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շուրջ։

Ընթացիկ բանակցությունների մասին Թրամփը նշել է, որ Գրենլանդիային վերաբերող «Ոսկե գմբեթ» նախագծի վերաբերյալ լրացուցիչ քննարկումները շարունակվում են։

«Հիմնվելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման վրա՝ մենք մշակել ենք Գրենլանդիայի և, իհարկե, ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակ։ Այս լուծումը, եթե իրականացվի, հիանալի կլինի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել փետրվարի 1-ից։ Գրենլանդիային վերաբերող «Ոսկե գմբեթ» նախագծի վերաբերյալ հետագա քննարկումները ներկայումս շարունակվում են։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի բանակցությունների ընթացքին զուգընթաց»,-նշել է Թրամփը:

Նա հավելել է, որ  փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և անհրաժեշտության դեպքում այլ անձինք պատասխանատու կլինեն բանակցությունների համար և անմիջապես կտեղեկացնեն իրեն:

  • Կիսվել: