Թրամփը ցանկություն է հայտնել միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է ամերիկյան ղեկավարությանը նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը և իրեն առաջարկել է ներգրավել որպես բանակցողների խմբի ղեկավար։ Այս մասին քաղաքական գործիչը չորեքշաբթի օրը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը խոսել է «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում «դիվերսիայի» մասին։ Նա հորդորել է ԱՄՆ իշխանություններին հանգստություն պահպանել և հիշեցրել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ պատժամիջոցներ սահմանեցին ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։ Բացի դրանից, արևմտյան երկրները սկսեցին միլիարդավոր դոլարների զենք և ռազմական տեխնիկա մատակարարել Կիևին։