շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի որոշումը, որով իրեն արգելվել է առաջադրվել ներկուսակցական ընտրություններում

Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի որոշումը, որով իրեն արգելվել է առաջադրվել ներկուսակցական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի պետքարտուղար, դեմոկրատ Շեննա Բելոուզի որոշումը, որով իրեն արգելվել է մասնակցել Հանրապետական ​​կուսակցության նահանգային փրայմերիզներին (ներկուսակցական ընտրություններին): Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Որոշումն ընդունելու պատճառ են հանդիսացել 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման մեջ Թրամփի դերի վերաբերյալ մեղադրանքները։ Բելոուզը նման որոշում ընդունելու համար որպես հիմք օգտագործել է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացման 3-րդ մասը, որտեղ ասվում է, որ «խռովության մեջ ներգրավվածներին» արգելվում է պետական պաշտոն զբաղեցնել:

Ակնկալվում է, որ Թրամփը կբողոքարկի նաև Կոլորադոյի նահանգի Գերագույն դատարանի նմանատիպ որոշումը:

 

  • Կիսվել: