Թրամփն ընդունել է Սի Ծինփինի՝ Պեկին այցելելու հրավերը
Նախագահ Սին ապրիլին ինձ հրավիրեց Պեկին, ընդունեցի հրավերը և նրան պետական այցով հրավիրեցի ԱՄՆ։ Կարևորեցինք կանոնավոր շփումը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու ԱՄՆ ծրագիրը։
Ծինփինը Թրամփին ասել է, որ Չինաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերին։



