երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Թրամփն ու Էրդողանը քննարկել են Սիրիային ու Լիբիային վերաբերող հարցեր

Թրամփն ու Էրդողանը քննարկել են Սիրիային ու Լիբիային վերաբերող հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ են ունեցել, հայտնում են Էրդողանի գրասենյակից, գրում է Գազետա.ռու-ն:

Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձություններին, մասնավորապես՝ Սիրիային և Լիբիային»:

Նշվում է, որ երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են շարունակել քաղաքական և ռազմական համագործակցությունը «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»:

Նախագահները բանակցությունների ընթացքում քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

  • Կիսվել: