հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թրամփն Իսրայելի նախագահին խնդրել է ներում շնորհել Նեթանյահուին

Թրամփն Իսրայելի նախագահին խնդրել է ներում շնորհել Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին՝ խնդրելով հորդորելով քննարկել վարչապետ Բենյամին Նեթանյահուին ներում շնորհելու հարցը: Այս մասին տեղեկացնում են Հերցոգի գրասենյակից։

«Չնայած ես անվերապահ հարգում եմ Իսրայելի արդարադատության համակարգի անկախությունը, կարծում եմ, որ այս «գործը Բիբիի դեմ», որը երկար ժամանակ պայքարել է ինձ հետ, այդ թվում՝ Իսրայելի շատ կոշտ հակառակորդի՝ Իրանի դեմ, քաղաքական, անհիմն հետապնդում է»,-ասված է Թրամփի նամակում:

Նշենք, որ թեև Իսրայելի նախագահը մեծամասամբ արարողակարգային դեր ունի, Հերցոգը կարող է հանցագործներին ներում շնորհել։ Այդ խնդրանքով ԱՄՆ նախագահը նրան դիմել էր նաև անցած ամիս՝ Իսրայել կատարած այցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Նեթանյահուի դեմ քրեական երեք գործ է հարուցվել 2019 թվականից, այդ թվում՝ գործարարներից մոտ 210 հազար դոլարի նվերներ ստանալու մեղադրանքով։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։
 

  • Կիսվել: