չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թրամփն իրեն անմեղ է ճանաչել Կապիտոլիումի գրոհի հետ կապված մեղադրանքների գործով

Թրամփն իրեն անմեղ է ճանաչել Կապիտոլիումի գրոհի հետ կապված մեղադրանքների գործով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կանգնել է դատարանի առաջ և իրեն մեղավոր չի ճանաչել 2020 թ․-ի նախագահական ընտրությունների արդյունքները տապալելու փորձին առնչվող մեղադրանքներով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Թրամփն իրեն անմեղ է ճանաչել իր դեմ առաջադրված մեղադրանքի բոլոր 4 կետերով՝ դավադրություն ԱՄՆ-ին խաբելու նպատակով, դավադրություն պաշտոնական ընթացակարգերը խոչընդոտելու նպատակով, պաշտոնական ընթացակարգի խոչընդոտում, դավադրություն քաղաքացիների իրավունքների դեմ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: