ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թրամփն իր ուրախությունն է հայտնել Սպիտակ տանը սեպտեմբերի 25-ին Էրդողանին հյուրընկալելու առթիվ

Թրամփն իր ուրախությունն է հայտնել Սպիտակ տանը սեպտեմբերի 25-ին Էրդողանին հյուրընկալելու առթիվ

Ես ուրախ եմ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը հյուրընկալել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք Թուրքիայի նախագահի հետ աշխատում ենք բազմաթիվ առևտրային և պաշտպանական համաձայնագրերի, դրանց թվում՝ Boeing ինքնաթիռների լայնածավալ գնման, F-16-ի խոշոր գործարքի և F-35-ի վերաբերյալ շարունակական բանակցությունների ուղղությամբ, և դրական ավարտ ենք ակնկալում։

Նախագահ Էրդողանի հետ մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Ես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը սեպտեմբերի 25-ին»:

  • Կիսվել: