ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Թրամփն Իլոն Մասկի հետ հանրահավաք է անցկացրել Փենսիլվանիայում, որտեղ փորձել էին սպանել նրան

Թրամփն Իլոն Մասկի հետ հանրահավաք է անցկացրել Փենսիլվանիայում, որտեղ փորձել էին սպանել նրան

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը միլիարդատեր Իլոն Մասկի հետ մեկնել է Փենսիլվանիայի Բաթլեր շրջան՝ հանրահավաքի, որտեղ մոտ երեք ամիս առաջ նրա դեմ մահափորձ էր իրականացվել, հայտնում է CBS News-ը։

«Այսօր երեկոյան ողբերգությունից և սրտի ցավից հետո ես վերադարձա Բաթլեր՝ պարզ ուղերձ փոխանցելու Փենսիլվանիայի և ամբողջ Ամերիկայի ժողովրդին, - ասել է Թրամփը Butler Farm Show grounds ցուցահանդեսում իր բացման խոսքում:- Հրաձգության 16 տանջալից վայրկյանների ընթացքում ժամանակը կանգ առավ, երբ այդ չար հրեշը մաքուր չարիքն ազատ արձակեց մոտակայքում գտնվող իր դիպուկահար դիրքից: Բայց նախախնամության կամքով և Աստծո ողորմությամբ այս չարագործը չհաջողեց իր նպատակը, ոչ մի քայլ չմոտեցավ դրան»։

Թրամփը նաև գովել է «Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության տղամարդկանց և կանանց, որոնք իրենց մարմնով պաշտպանել են ինձ՝ նույնիսկ չմտածելով իրենց կյանքի մասին»։

Շաբաթ օրվա հանրահավաքը կազմակերպվել էր գրեթե նույն կերպ, ինչ հուլիսինը՝ ամբոխի գլխավերևում ծածանվող ամերիկյան մեծ դրոշով, սակայն անվտանգության հետ կապված նկատելի բացառություններով: Գաղտնի ծառայությունն ընդլայնել էր անվտանգության պարագիծը և անձնակազմ տեղակայել տանիքում, որտեղից կրակել էր հրաձիգը։

Դիպուկահարներ էին կանգնեցվել շարք կազմած  թրեյլերների տանիքներին, որպեսզի փակեն դեպի բեմ տանող ճանապարհը:

Թրամփը նաև հարգանքի տուրք է մատուցել հրշեջ Քորի Կոմպատորեի հիշատակին, որը սպանվել էր հուլիսի 13-ի մահափորձի ժամանակ՝ փորձելով պաշտպանել իր ընտանիքը գնդակներից։ Կոմպերատորեի այրին և դուստրերը շաբաթ օրը մասնակցել են արարողությանը:

Ավելի ուշ Իլոն Մասկը՝ MAGA-ի գլխարկով, Թրամփի հետ բեմ է դուրս եկել և նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններն անվանել «մեր կյանքի ամենակարևոր իրադարձությունը»։

Tesla-ի հիմնադիրը կրկնել է հանրապետականների մի քանի ընդհանուր թեզիսները՝ պնդելով, որ դեմոկրատները ցանկանում են «խլել խոսքի ազատությունը» և «զենք կրելու իրավունքը» և հայտարարել, որ Թրամփը «պետք է հաղթի Սահմանադրությունը և Ամերիկայում ժողովրդավարությունը պահպանելու համար»:

  • Կիսվել: