Թրամփն առաջարկել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան համատեղ աշխատեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում. Ֆինլանդիայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան համատեղ աշխատեն Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների հարցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, գրում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Թրամփն ասել է, որ նավթի և գազի նկատմամբ պատժամիջոցները քննարկման առարկա են։
«Թրամփի մոտեցումն այն էր, որ մենք պետք է համատեղ աշխատենք պատժամիջոցների քաղաքականության հարցում և այժմ փնտրենք Ռուսաստանի ռազմական մեքենան տնտեսական միջոցներով կանգնեցնելու ուղիներ»,-նշել է Ստուբը։
Նա նաև հավելել է. «Այդ դեպքում երկու թիրախ կա, մասնավորապես՝ նավթը և գազը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և նախագահ Թրամփի ամենամոտ խորհրդականները առաջիկա 24 ժամվա ընթացքում կքննարկեն դա»:


