ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
 Թրամփն ԱՄՆ նավաստիներին հրամայել է բախման դեպքում ոչնչացնել Իրանի նավերը

Թրամփն ԱՄՆ նավաստիներին հրամայել է բախման դեպքում ոչնչացնել Իրանի նավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ ռազմածովային նավերին հրամայել է բախման դեպքում ոչնչացնել իրանական նավերը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, տեղեկացնում է Reuters-ը:

«Ես ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել եմ կրակել ոչնչացման համար ցանկացած իրանական զինված նավի վրա, եթե նրանք հետապնդեն մեր նավերը ջրի վրա»,-նշել է ԱՄՆ նախագահը:

Նշվում է, որ մեկ շաբաթ առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 11 նավեր վտանգավոր հեռավորության վրա մոտեցել են Պարսից ծոցում ամերիկյան նավերին:

 
 
 

 

  • Կիսվել: