կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թրամփին պարտավորեցրել են 300 հազար ֆունտ ստեռլինգ վճարել իր մասին նյութերի հեղինակին

Թրամփին պարտավորեցրել են 300 հազար ֆունտ ստեռլինգ վճարել իր մասին նյութերի հեղինակին

Լոնդոնի դատարանը մարտի 7-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է Orbis Business Intelligence-ին վճարել 300 հազար ֆունտ ստեռլինգ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Orbis Business Intelligence-ի համահիմնադիր, MI6-ի հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը հեղինակել էր թղթապանակ ԱՄՆ նախկին նախագահի վերաբերյալ, որում նշվում է Ռուսաստանի հետ նրա կապերի մասին:

Ըստ Սթիլի տվյալների՝ Թրամփը 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ ստացել է Ռուսաստանի աջակցությունը, ինչպես նաև, որ Մոսկվան Թրամփի մասին կոմպրոմատներ ունի։ Փաստաթուղթը հրապարակվել է 2017 թվականին ամերիկյան BuzzFeed պարբերականի կայքում։

2023 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն Անձնական տվյալների պաշտպանության հայց է ներկայացրել Քրիստոֆեր Սթիլի դեմ։ 2024 թվականի փետրվարի 1-ին դատարանը մերժել է հայցը, նաև պարտավորեցրել Թրամփին վճարել Orbis Business Intelligence ընկերության դատական ծախսերը, որին նա դատի էր տվել:

  • Կիսվել: