ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թրամփին մինչև 136 տարվա ազատազրկում է սպառնում. Fox News

Թրամփին մինչև 136 տարվա ազատազրկում է սպառնում. Fox News

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մինչև 136 տարվա ազատազրկում է սպառնում՝ երեքշաբթի Նյու Յորքի դատարանում նրա դեմ առաջադրված մեղադրանքով։ Համապատասխան հաշվարկներն արել են Fox News հեռուստաալիքի լրագրողները։

Այնուհանդերձ, լրագրողները ենթադրում են, որ իրական պատիժը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի քիչ կլինի:

Ընդ որում նշվում է, որ Նյու Յորքի օրենսդրության համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահին վերագրվող բիզնես փաստաթղթերի կեղծումը համարվում է զանցանք, բայց մեկ այլ հանցագործությունը կոծկելու փորձի դեպքում, զանցանքը բարձրանում է հանցավոր արարքի աստիճանի` առավելագույնը չորս տարի ժամկետով վճռով:

Երեքշաբթի ԱՄՆ նախկին նախագահին Նյու Յորքի դատարանում 34 կետով մեղադրանք է առաջադրվել բիզնես փաստաթղթերի կեղծման և հանցավոր դավադրության համար։ Քաղաքական գործիչն իր հասցեին հնչող մեղադրանքները որակել է «աննախադեպ մասշտաբի միջամտություն» 2024 թվականի ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններին։ Ինքը՝ Թրամփը, իրեն մեղավոր չի ճանաչել և ազատ է արձակվել Մանհեթենի քրեական դատարանից։ Ավելի ուշ նա դատական լսումները «շոկային» է որակել։

  • Կիսվել: