ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թրամփի տունը խուզարկել են. ի՞նչ են փնտրել ՀԴԲ-ի գործակալները

Թրամփի տունը խուզարկել են. ի՞նչ են փնտրել ՀԴԲ-ի գործակալները

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տան խուզարկությունը, որն ավարտվել է փաստաթղթերի առգրավմամբ, մի քանի ժամ է տևել, հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՀԴԲ-ի գործակալները խուզարկել են իր Մար-ա-Լագո կալվածքը։ New York Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ ՀԴԲ-ի ամենայն հավանականությամբ հետաքրքրել են փաստաթղթերը, որոնք Թրամփն իր հետ վերցրել էր Սպիտակ տնից։
 
Փետրվարին Washington Post պարբերականը հայտնել էր, որ Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչության (NARA) աշխատակիցները նախկին նախագահի կալվածքից առգրավել են փաստաթղթերի մի քանի տուփ, որոնք նա դուրս էր բերել Սպիտակ տնից: Politico-ն պնդում է, որ խուզարկության պահին Թրամփը Նյու Յորքում է եղել։
Ֆլորիդայում խուզարկությունը, որը, ըստ աղբյուրներից մեկի, «ժամեր է տևել», ավարտվել է թղթե փաստաթղթերի առգրավմամբ»,-ասվում է պարբերական հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խուզարկությանը ներկա է եղել Թրամփի փաստաբան Քրիստինա Բոբը։

  • Կիսվել: