հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թրամփի տեսլականը տարբերվում է Ուկրաինայի տեսլականից. Զելենսկին՝ ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի մասին

Թրամփի տեսլականը տարբերվում է Ուկրաինայի տեսլականից. Զելենսկին՝ ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի մասին

ԱՄՆ խաղաղության ծրագիրը պարունակում էր 28 կետ, սակայն այսօր Ումերովը ներկայացրեց 20-ը. Ուկրաինայի համար իրարամերժ դրույթները հանվել են։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է УНИАН-ը։

Նա պարզաբանել է, որ խաղաղության ծրագրի վերաբերյալ ԱՄՆ մտադրությունը փոխզիջման որոնումն է, սակայն դեռևս «դժվար հարցեր» են մնում։

«Տարածքային հարցի շուրջ փոխզիջման դեռևս չենք հասել»,- հավելել է Զելենսկին և հավելել, որ Ուկրաինան իր տարածքներից հրաժարվելու իրավունք չունի, և որ անվտանգության երաշխիքների դիմաց Ուկրաինայի տարածքները փոխանակել չարժե։

Զելենսկիի խոսքով՝ Թրամփն ունի «իր սեփական տեսլականը», թե ինչպես պետք է ավարտվի պատերազմը Ուկրաինայում, որը տարբերվում է Ուկրաինայի տեսլականից։

«Ուկրաինան գոհ չէ ԱՄՆ-ին խաղաղության գործընթացից բացառելու տարբերակից. Կիևը գնահատում է Վաշինգտոնի աջակցությունը և Ռուսաստանի վրա շարունակական ճնշումը»,-իր խոսքը եզրափակել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: