ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թրամփի հետ վեճից հետո Կոլումբիայի նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Թրամփի հետ վեճից հետո Կոլումբիայի նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հանդիպել է իր երկրում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի հետ՝ քննարկելու համար թմրանյութերի դեմ պայքարի ջանքերը, Թրամփի հետ հրապարակային վերսկսված վեճից հետո, որը փչացրեց պատմական գործընկերների հարաբերությունները: Այս մասին հայտնել է պաշտոնական Բոգոտան, տեղեկացնում է Ֆրանսպրեսը:

Նշվում է, որ, ըստ Կոլուիբիայի ԱԳՆ-ի, Պետրոն Կոլումբիայի բոլոր օգնությունները դադարեցնելու և այդ երկրի նկատմամբ կոշտ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքից հետո երկուշաբթի «երկար, անկեղծ և կառուցողական» հանդիպում է ունեցել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն ՄըքՆամարայի հետ:

«Երկու երկրների ներկայացուցիչները համաձայնել են, որ սա առաջին քայլն է երկկողմ հարաբերություններում առկա փակուղու լուծման ուղղությամբ, և որ հետագա հանդիպումներ կանցկացվեն արագ լուծման հասնելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կարիբյան ավազանում թմրանյութեր վաճառողների դեմ մահացու ռազմածովային արշավ սկսած Թրամփը կիրակի քննադատել է ձախակողմյան առաջնորդ Պետրոյին՝ նրան «նարկոառաջնորդ» անվանելով:

Օգնության կրճատումից և մաքսատուրքեր սահմանելուց բացի, Թրամփը սպառնացել է, որ եթե Պետրոն ոչ մի բան չձեռնարկի, ինքը որոշակի միջոցներ կձեռնարկի՝ երկրում՝ կոկաինի խոշորագույն արտադրող երկրում թմրանյութերի մշակումը «դադարեցնելու» համար։

  • Կիսվել: