շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփի հետ հանդիպումը «շատ կառուցողական» էր. Զելենսկի

Թրամփի հետ հանդիպումը «շատ կառուցողական» էր. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գոհ է մնացել Թրամփի հետ բանակցություններից և այն անվանել է «շատ կառուցողական»:

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի և Թրամփի հետ եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում, նրա խոսքով, քննարկվելու են տարածքային հարցեր։

«Ես հույս ունեմ, որ մենք լուծում կգտնենք բոլոր հարցերի, այդ թվում՝ տարածքային հարցերի շուրջ»,- ասել է նա:

Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, սակայն դրանք պետք է անցկացվեն անվտանգ պայմաններում։ Զելենսկին  շնորհակալություն է հայտնել Թրամփին հանդիպման համար և ասել, որ ԱՄՆ նախագահին «շատ մանրամասներ» է ցույց տվել մարտի դաշտի քարտեզի վրա:

 

  • Կիսվել: