ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թրամփի հետ հանդիպմանը Նեթանյահուն զանգահարել է Կատարի վարչապետին և ներողություն խնդրել

Թրամփի հետ հանդիպմանը Նեթանյահուն զանգահարել է Կատարի վարչապետին և ներողություն խնդրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զրուցել է Կատարի վարչապետի և արտգործնախարար Մոհամմեդ ալ-Թանիի հետ և ներողություն խնդրել Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ անհաջող մահափորձի համար: Այս մասին տեղեկացնում է Ynet-ը։

Նշվում է, որ Կատարի պատվիրակությունը, որն ավելի վաղ բանակցություններ էր վարել Սպիտակ տանը, այժմ Վաշինգտոնում է։ Ակնկալվում է, որ այն կհամակարգի պատանդներին առնչվող գործարքը։

  • Կիսվել: