հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թրամփի գործելակերպը խախտում է նրա երդումը․ Ասամ Շիֆ

Թրամփի գործելակերպը խախտում է նրա երդումը․ Ասամ Շիֆ

Թրամփի գործելակերպը խախտում է նրա երդումը եւ օրենքին անձնվիրաբար հետեւելու նրա սահմանադրական պարտքը։ Այս մասին ԱՄՆ Սենատում հունվարի 22-ին հայտարարել է սենատոր Ադամ Շիֆը Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացում մեղադրող կողմի դիրքորոշումը ներկայացնելիս։

«Նրա (Թրամփի) գործելակերպը խախտում է նրա երդումը եւ օրենքին անձնվիրաբար հետեւելու նրա սահմանադրական պարտքը… Այդ սպառնալիքից այլ միջոց չկա, քան Միացյալ Նահանգների նախագահին պաշտոնից հեռացնելը: Եթե պաշտոնազրկումը եւ հեռացնելը չկարողանան նրան պատասխանատվության ենթարկել, ապա նա ճշմարիտ որ վեր է օրենքից»,- իր ելույթը եզրափակելով ասել է նա:

Մեղադրող և պաշտպանող կեղմերը ունեն 24 ժամ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար։ Այնուհետև 16 ժամ կհատկացվի միմյանց հարցեր տալու և 4 ժամ էլ մտքերի փոխանակության համար։

  • Կիսվել: