երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնելու նախագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնելու նախագծին

ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկության արդյունքում աջակցել է Ուկրաինային և Իսրայելին արտաքին օգնության մասին օրինագծին՝ առանց սահմանի պահպանության համար գումար հատկացնելու: Այս մասին վկայում են քվեարկության արդյունքները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես հաղորդվում է՝ ձայների հաշվարկից հետո 95 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծը սենատորներից ստացավ անհրաժեշտ 60 ձայնը:

Այսպիսով, օրինագիծը դրվում է ընդհանուր քվեարկության՝ Սենատում այն ընդունելու համար։ Այն դեպքում, եթե հիմնական քվեարկության արդյունքում փաստաթուղթն ընդունվի սենատորների կողմից, ապա այն կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:

 

  • Կիսվել: