ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Թրամփի և Էրդողանի հարաբերությունները չափազանց դրական են. Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ

Թրամփի և Էրդողանի հարաբերությունները չափազանց դրական են. Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի (TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայում, Գազայում տիրող իրավիճակին, ռուս-ուկրաինական պատերազմին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին, գրում է ermenihaber.am-ը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Օքթայը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հարաբերությունները չափազանց դրական են, ինչն էլ արտացոլվում է երկու երկրների կառավարությունների միջև հարաբերություններում։

Նա մասնավորապես նշել է. «Սիրիայում մենք համատեղ աշխատանք ենք իրականացնում։ Նույն ձևով համագործակցում ենք տարածաշրջանի մյուս բոլոր հարցերի շուրջ՝ ներառյալ Գազայում խաղաղության բանակցությունները և այնտեղ իրականացվող համատեղ նախաձեռնությունները։ Սա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանցքի շուրջ աշխատանքներին, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ընթացող գործընթացներին»:

 

  • Կիսվել: