շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տոկիոյում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան պինդ վառելիքային երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Տոկիոյում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան պինդ վառելիքային երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան հունվարի 17-ին արևելյան ուղղությամբ արձակել է փոքր հեռահարության պինդ վառելիքային երկու բալիստիկ հրթիռ: Այդ մասին ասված է Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մանրամասները դեռ վերլուծվում են, սակայն այդ հրթիռների թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 50 կիլոմետր, իսկ դրանց անցած տարածքը՝ մոտ 300 կմ:

Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունից հաստատել են, որ հրթիռները ծովն են ընկել ԿԺԴՀ-ի արևելյան ափի մոտ՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:

«Միանգամայն ակնհայտ է, որ Հյուսիսային Կորեան ընթանում է տեխնոլոգիական մակարդակի բարձրացման և նման սպառազինությունների օգտագործման մեթոդիկայի սրընթաց զարգացման ճանապարհով»,- նշել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին:

Ավելի վաղ Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն հայտնել էր, որ հունվարի 11-ին ևս ԿԺԴՀ-ից Ճապոնական ծովի ուղղությամբ արձակվել է բալիստիկ հրթիռ:

  • Կիսվել: