հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տոկիոն և Եվրամիությունը շարունակում են պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Մոսկվայի վրա. Ճապոնիայի վարչապետ

Տոկիոն և Եվրամիությունը շարունակում են պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Մոսկվայի վրա. Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիան և Եվրամիությունը շարունակում են պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ հայտնել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ավարտին:

Նա վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցությունը չի դադարի։ Վարչապետը տեղեկացրել է, որ Ճապոնիան և ԵՄ-ն պայմանավորվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի խորապատկերին հումքի գների կտրուկ աճի հարցում ընդլայնել գործակցությունը ասիական և աֆրիկյան երկրների հետ։

Կողմերը նաև հանդես են եկել անվտանգության և պաշտպանության ոլորտում գործակցության ամրապնդման և միջուկային զենքի չտարածման օգտին։

  • Կիսվել: