ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տոկաևը հայտնել է Ղազախստանում անկարգությունների հիմնական պատճառը

Տոկաևը հայտնել է Ղազախստանում անկարգությունների հիմնական պատճառը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրում հունվարյան անկարգությունների հիմնական պատճառը եղել է եկամուտների շերտավորումը, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Հարուստների և աղքատների եկամուտների միջև անթույլատրելի ճեղքվածքը եղել է հունվարյան անկարգությունների առաջնային պատճառ։ Կոռուպցիայի ֆոնին եկամտի նման շերտավորումը վառոդի տակառում վառված լուցկու դեր է խաղացել, ինչից օգտվել են ահաբեկիչները»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով, տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին տարիներ շարունակ կուտակված խնդիրները. «Այսօր մենք կանգնած ենք սոցիալական ողջ կառուցվածքի խորը վերափոխման ռազմավարական խնդրի առաջ: Մեզ անհրաժեշտ են իրական բարեփոխումներ, որոնք կբխեն Ղազախստանի քաղաքացիների շահերից»,- հավելել է նա:

  • Կիսվել: