հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տեսանյութ՝ Մոսկվայի բիզնես կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից

Տեսանյութ՝ Մոսկվայի բիզնես կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից

Մոսկվայի «Պանորամա» բիզնես կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից տեսանյութ է հրապարակել РЕН ТВ-ն:

Կադրերում երևում է, որ շենքի ութերորդ հարկի գրեթե ողջ շարքի պատուհանները կոտրված են: Վնասվել են նաև շենքի դիմաց կայանված ավտոմեքենաները:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի: Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ բիզնես կենտրոնում ջեռուցման համակարգ է պայթել, որից հետո կարճատև բռնկում է տեղի ունեցել: Քննչական կոմիտեն, իր հերթին, հայտնել է գազաբալոնի պայթյունի մասին:

Նախնական տվյալներով՝ երկու մարդ է տուժել:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: