Տերնոպոլի երկու բարձրահարկ շենքերի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 25 զոհերից երեք երեխաներ են
Տերնոպոլի երկու բարձրահարկ շենքերի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի։ Զոհերի թվում կա երեք երեխա, վիրավորվել է 73 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է նաև, որ արտակարգ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Տերնոպոլի քաղաքապետը հայտարարել է, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել ողջ մնացած մեկ անձի։
«Փլատակներից դուրս են բերել տուժածի։ Նա ողջ է»,- գրել է Տերնոպոլի քաղաքապետ Սերգեյ Նադալը տելեգրամի իր ալիքում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսական Ту-95МС և Ту-160МС ռազմավարական ռմբակոծիչների կողմից արձակված X-101 թևավոր հրթիռներ են հարվածել շենքերին։


