երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թել Ավիվում ՌԴ դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ

Թել Ավիվում ՌԴ դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ

Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության պատվիրակության՝ Մոսկվա այցի կապակցությամբ:

Այս մասին հայտնել Է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Իսրայելի ԱԳՆ-ի եվրասիական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Սիմոն Հալպերինը դեսպանին պարզաբանել է, որ Իսրայելն ամենայն լրջությամբ դիտարկում է Մոսկվայի կողմից ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ոչ երկիմաստ եւ հստակ դատապարտման բացակայությունը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի գործողությունները՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: