կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թել-Ավիվում խանութները դատարկվել են, որոշ տեղերում սննդամթերքը չափաբաժնով են վաճառում

Թել-Ավիվում խանութները դատարկվել են, որոշ տեղերում սննդամթերքը չափաբաժնով են վաճառում

Թել Ավիվի բնակիչները մեծաքանակ գնումներ են անում մթերային խանութներից, ցուցափեղկերից ու պահեստներից որոշ ապրանքներ արդեն իսպառ բացակայում են, հայտնում է Իսրայելում «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը։

Ամենից շատ սպառվում է հացը, ձավարեղենը, մակարոնեղենը, կաթնամթերքը։ Որոշ խանութներում գնորդներին մթերքը վաճառում են հստակ չափաբաժնով, օրինակ՝ մեկ հոգուն՝ մի շիշ կաթից ավելի չեն վաճառում։ Նույնիսկ բանջարեղենի ու մրգի խանութները, որոնք միշտ լի են եղել,   դատարկված են, հայտնում է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը։

Խանութների աշխատողները մասսայական գնումները ինչ-որ չափով նաև խուճապի արդյունք են համարում։ Նրանք նշում են, որ ամենից շատ սպառվող ապրանքների ցանկում են նաև բրինձը, ձուն։

  • Կիսվել: