Թել Ավիվին գոհ պահելու համար Բայդենը փորձում է հաճոյանալ նրանց. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի հակաիրանական հայտարարություններին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Թել Ավիվին գոհ պահելու համար ԱՄՆ-ի նախագահը փորձում է նրանց հաճոյանալ, գրում է parstoday.com-ը:
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ջիդդայիում կայացած հանդիպման ժամանակ դիմելով մի շարք արաբական երկրների ղեկավարների, ասել է, որ շարունակելու է ճնշում գործադրել Իրանի միջուկային ծրագրի վրա։
Նասեր Քանանին երկուշաբթի օրը Twitter-ում գրել է.«Մեր ժամանակի հումորն է, որ ԱՄՆ-ի առաջին միջուկային փորձարկման տարեդարձին և գաղտնի միջուկային զենք ունեցող անօրինական ռեժիմ այցելելուց հետո, Բայդենն ընդգծում է, որ թույլ չի տա Իրանին ռումբ ստեղծել»:
Քանանին հավելել է.«Իսրայելի ապարտեիդ ռեժիմին գոհ պահելու համար Բայդենը փորձել է հաճոյանալ, խոսելով այն ռումբերի մասին որոնք Իրանը երբեք չի ձգտել ստեղծել»: