շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ

Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ

Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ոչ մի բանակցություն։ Քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել, բանակցություններն իմաստ չունեն», - գրել է Ազիզին։

Հիշեցնենք, որ Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր են ստորագրել, որը ենթադրում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։ Սակայն ամերիկյան զինվորականները հուլիսին մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցը հատող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

  • Կիսվել: