կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թեհրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ: Այս մասին հայտնում է Իրանն այսօր տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել ՌԴ և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջև նիստի ավարտին ընդունած հայտարարության առնչությամբ, որտեղ վիճարկվել է Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոմբ կղզիների՝ Իրանին պատկանելիությունը (Վիճելի են ԱՄԷ հետ):

Իրանի ԱԳՆ-ից պահանջել են, որ ՌԴ-ն հստակեցնի իր դիրքորոշումն այս հարցում:

 

  • Կիսվել: