ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թեհրանում հայտարարել են, որ ուկրաինական ճգնաժամը չի փչացնի Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները

Թեհրանում հայտարարել են, որ ուկրաինական ճգնաժամը չի փչացնի Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը կօգտագործի Մոսկվայի հետ ռազմավարական հարաբերությունները ուկրաինական ճգնաժամի լուծման համար:

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի շուրջ իրադարձությունները չեն կարող ոչնչացնել Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները։

Այս մասին տեղեկացնում է regionpress.am-ը։

«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են, և մենք թույլ չենք տա, որ որևէ խնդիր փչացնի այդ հարաբերությունները: Մենք կփորձենք օգտագործել այս ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի և մեր լավ հարաբերությունները Կիևի հետ՝ վերջ դնելու հակամարտությանը և վնասին, որը կրում է այս տարածաշրջանի ժողովուրդը և հենց տարածաշրջանը»,- ասել է նա։

  • Կիսվել: