երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձը մահապատժի է դատապարտվել

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձը մահապատժի է դատապարտվել

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեն Իրանում մահապատժի է դատապարտվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել է Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա զինված հարձակման մասին, ինչի պատճառով սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, իսկ նրա երկու գործընկերները վիրավորում են ստացել:

  • Կիսվել: