կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թեհրանի և Բաքվի միջև համաձայնություն է կայացել Արաքս գետում հիդրոմետրիկ կայանների տեղադրման վերաբերյալ

Թեհրանի և Բաքվի միջև համաձայնություն է կայացել Արաքս գետում հիդրոմետրիկ կայանների տեղադրման վերաբերյալ

Իրանի և Ադրբեջանի փորձագետներն ու մասնագետները պայմանավորվել են առաջիկա մեկ ամսվա ընթացքում Արաքս գետում հիդրոմետրիկ կայանների տեղադրման վայրի որոշման ժամանակացույցի պատրաստման մասին, գրում է parstoday.ir-ը:

Իրանի և Ադրբեջանի փորձագետներն ու մասնագետները սահմանապահների ներկայությամբ կայացած երկօրյա հանդիպմանը, ուսումնասիրելով Խոդաֆարին և Քիզ քալասի ամբարտակներում հիդրոմետրիկ կայանների դիրքը, քննարկել են Արաքս գետի հիդրոմետրիկ կայանների տեղադրման վայրի որոշման, ինչպես նաև երկու երկրների միջև Քալալեհ-Աղբանդ համատեղ կամրջի ընդհանուր տարածքի կառուցման հարցերը։

Հաղորդման համաձայն, Արաքս գետի վրա հիդրոմետ կայանների կառուցումը արդյունավետ դեր կխաղա Արաքս գետի ջրային ռեսուրսների և սպառման պլանավորման գործում։

Երկու երկրի միջև ռազմավարական կամրջի իրականացումը սահմանին և միջազգային ճանապարհների ներդրումը Իրանի և Ադրբեջանի միջև այս կամրջի երկու կողմերում, կդյուրացնի ցամաքային երթևեկությունը Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև։

  • Կիսվել: