շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թեհրան հավատարիմ է մնում միջուկային գործարքին եւ չի ընդունում Եվրոպայի դժգոհությունները. Իրանի ԱԳՆ

Թեհրան հավատարիմ է մնում միջուկային գործարքին եւ չի ընդունում Եվրոպայի դժգոհությունները. Իրանի ԱԳՆ

Թեհրանը հավատարիմ է մնում միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) եւ անհիմն է համարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) դժգոհություններն իրանական կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա ասել է. «Եվրոպացիների վերջին քայլում իրավաբանական հիմնավորում չկա: Իրանը հավատարիմ է մնում միջուկային գործարքին»։

Մուսավին հավելել է, որ «Թեհրանի համար ԳՀՀԾ շրջանակում կարեւոր են համարվում հակառակ կողմի իրական գործողությունները, ոչ թե մտադրությունների հայտարարումը»։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները հայտարարեցին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման մասին։ Դրա համար, եվրոպացիների կարծիքով, հիմնավորում է համարվում Իրանի կողմից իր պարտավորությունների չկատարումը։

  • Կիսվել: