Տեղի է ունեցել ռուս-լաոսական «Լարոս-2025» համատեղ զորավարժությունների հանդիսավոր բացումը
Լաոսում տեղի է ունեցել ռուս-լաոսական «Լարոս-2025» համատեղ զորավարժությունների հանդիսավոր բացումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ինչպես հաղորդվում է՝ միջոցառումը նվիրված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 65-ամյակին և Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հռչակման 50-ամյակին:
Հանդիսավոր մասից հետո Ռուսաստանը ներկայացրել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշների՝ դիպուկահար հրացանների, այդ թվում՝ նորագույն նմուշների, հեռանկարային ռոբոտային համալիրների, գնդացիրներով հագեցած ցամաքային դրոնների, ինչպես նաև բարձր անցանելիության թեթև զրահապատ տեխնիկայի ստատիկ ցուցադրությունը:


