ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տեղի է ունեցել Բայդեն-Զելենսկի հեռախոսային բանակցությունը

Տեղի է ունեցել Բայդեն-Զելենսկի հեռախոսային բանակցությունը

Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ տեսակապից հետո ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ: Մեկուկես ժամ տևած զրոււյցի ընթացքում  կողմերը քննարկել են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։ Բայդենն ընդգծել է, որ այդ որոշումը կախված է միայն Ուկրաինայի քաղաքացիների ու Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների կամքից՝ հայտնում է РИА Новости-ն:

ԱՄՆ նախագահը Զելենսկուն նաև պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին և հաստատել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնություն ցուցաբերել Ուկրաինային, որպեսզի նա «ցանկացած պահի կարողանա հակահարված հասցնել»։

Բայդենի վարչակազմից հայտնել են, որ ԱՄՆ նախագահը Ուկրաինայի ղեկավարին ասել է, որ աջակցում է Դոնբասում իրադրության կարգավորման «նորմանդական ձևաչափին». գործընթաց, որն իրականացվում է դաշնակից պետություններ Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարությամբ։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտնել էր, որ Բայդեն-Պուտին բանակցությունների ժամանակ համաձայնություններ չեն կնքվել։ Գերատեսչության ներկայացուցիչը նաև ասել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ չի դիտարկում Ուկրաինայի սահմանների և դրա զարգացման ուղիների հարցը։

  • Կիսվել: