երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թե՛ իսրայելական, թե՛ պաղեստինյան կողմի զոհերի թվերն աճում են. վերջին տվյալները

Թե՛ իսրայելական, թե՛ պաղեստինյան կողմի զոհերի թվերն աճում են. վերջին տվյալները

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է Գազայի հատվածում բռնությունների հետևանքով 232 պաղեստինցիների մահվան և 1697 վիրավորի մասին։

Ինչ վերաբերում է իսրայելցի զոհերին, ապա, ըստ Times of Israel-ի, պաղեստինյան խմբավորման զանգվածային հարձակման հետեւանքով իսրայելցիների զոհերի թիվը գերազանցել է 200-ը։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Առնվազն 1100 մարդ վիրավոր է։ Միաժամանակ տուժածներից շատերը ծանր վնասվածքներ են ստացել։

ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալներ այսօր առավոտյան մտել են Իսրայելի տարածք՝ մի քանի կետերով հատելով սահմանը և ճեղքելով սահմանային համալիր պարիսպը։

ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայում տասնյակ իսրայելցիների է առևանգել։ Իսրայելի Պաշտպանության բանակը հաստատել է, որ զինվորներն ու խաղաղ բնակիչները պատանդ են վերցվել, սակայն չի հստակեցրել նրանց թիվը։

Հազարավոր հրթիռներ են արձակվել Իսրայելի հարավային և կենտրոնական ուղղությամբ:

  • Կիսվել: