երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 5 միլիոն մարդու տարհանվելու հրահանգ է տրվել

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 5 միլիոն մարդու տարհանվելու հրահանգ է տրվել

Ճապոնիայի իշխանությունները երկրին պատուհասած հզոր թայֆունի պատճառով տարհանման հրահանգ են տվել ավելի քան 5,2 միլիոն մարդու։ Վիրավորների թիվը հասել  է 80-ի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Տարհանման հրահանգը վերաբերում է հիմնականում հարավային Կյուսյու կղզուն, սակայն երկրի կենտրոնական որոշ հատվածների բնակիչներին ևս կոչ են արել հեռանալ։ 

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը անվտանգության նախազգուշացման չորրորդ մակարդակ է հայտարարել՝ առավելագույն հինգից։ Ավելի քան 700 թռիչք չեղարկվել է, առնվազն 237 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ 

Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, քամիների արագությունը հասնում է 252 կմ/ժամի։ 

Հորդառատ անձրևների առաջացրած սողանքի հետևանքով ավելի վաղ 3 մարդ էր զոհվել։

Ճապոնական խոշոր ավտոարտադրողները, մասնավորապես՝ Toyota-ն, Nissan-ը և Honda-ն դադարեցրել են թայֆունի շրջանում գտնվող իրենց գործարանների աշխատանքը։

 

  • Կիսվել: