շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակված առաջին տղամարդը բուժվել է

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակված առաջին տղամարդը բուժվել է

Ճապոնիայում բուժվել է 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսով առաջին վարակված տղամարդը, տեղեկացնում է korrespondent.net-ը՝ հղում անելով ճապոնական աղբյուրին:

Ինչպես հաղորդվում է՝ Նարա քաղաքում 60-ամյա տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից: Տղամարդն աշխատում է որպես ավտոբուսի վարորդ և զբոսաշրջային խմբեր էր տեղափոխում: Նա առաջինն էր երկրում, որը վարակվել էր կորոնավիրուսով՝ դուրս չգալով Ճապոնիայի սահմաններից:

Ենթադրվում է, որ տղամարդը կարող էր վարակվել Չինաստանից ժամանակ զբոսաշրջիկներին:  

  • Կիսվել: