չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ճապոնիայի ռազմական նկրտումները լուրջ սպառնալիք են ասիական այլ երկրների համար. Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ

Ճապոնիայի ռազմական նկրտումները լուրջ սպառնալիք են ասիական այլ երկրների համար. Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ

Ճապոնիայի անվերահսկելի ռազմական նկրտումները լուրջ սպառնալիք են ներկայացնում ասիական այլ երկրների համար և, ի վերջո, աղետալի փորձանքներ կբերի ճապոնացի ժողովրդին: Այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանգը՝ պատասխանելով Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հասցեին ճապոնացի քաղաքական գործիչներից ոմանց քննադատությանը, տեղեկացնում է «Սինհուա»-ն։

Նա նշել է, որ ավելի ու ավելի շատ հեռատես ճապոնացի գործիչներ են գիտակցում ռիսկերի լրջությունը և Ճապոնիայի կառավարության սխալ գործողությունների վնասակարությունը:

Սյաոգանգի խոսքով՝ վերջին տարիներին Ճապոնիայում ավելի ագրեսիվ աջակողմյան պահպանողական ուժերն առաջ են մղում ռազմական հզորության ավելացումը և վերառազմականացումը, ինչը երկիրը տանում է վտանգավոր ճանապարհով:

Պաշտոնյան նաև ընդգծել է, որ Չինաստանը կհամագործակցի բոլոր խաղաղասեր երկրների հետ՝ ռազմականության վերակենդանացման ցանկացած վտանգավոր փորձ վճռականորեն ճնշելու, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի արդյունքները համատեղ պաշտպանելու և խաղաղություն և կայունություն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ապահովելու համար:

  • Կիսվել: