շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

 Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Վարչապետ Ֆումիո Կիսիդան ընդունել է նախարարների հրաժարականը։ Տեղեկությունը հայտնում է Kyodo գործակալությունը։
 
Կիսիդան պետք է հանդիպում անցկացնի իշխող կոալիցիայի Լիբերալ–ժողովրդավարական կուսակցության գործընկեր` Կոմեյտո կուսակցության առաջնորդ Նացուո Յամագուտիի հետ նախարարների կաբինետ ձևավորելու հարցով։ Դրանից հետո կձևավորվի նոր կառավարություն, որի կազմը կհաստատի Ճապոնիայի կայսր Նարուհիտոն հատուկ արարողության ժամանակ։
Նոր կառավարությունում 19 նախարարներից 13-ը կփոխարինվեն, նրանցից 11-ն առաջին անգամ նման պաշտոն կստանձնեն։ 5 նախարարություն կղեկավարեն կանայք, ինչն առավելագույն ցուցանիշ է Սինձո Աբեի երկրորդ կառավարության հետ համեմատ։
Նախորդ տարի Կիսիդան հայտարարել էր Ճապոնիայի կառավարության նոր կազմը։ Կաբինետը թարմացնելու վարչապետի ցանկության մասին հայտնել էին դեռ 2021 թվականի աշնանը։

  • Կիսվել: