երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճապոնիայի հյուսիսային ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիսային ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիսային ափերի մոտ՝ Իվատե պրեֆեկտուրայի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, համաձայն երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների։  Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 80 կմ խորության վրա:

Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Տարածաշրջանում տեղակայված ատոմակայաններում նույնպես անսարքությունների մասին հաղորդումներ չեն գրանցվել։

  • Կիսվել: